Ավելի քան 40 կլիմայաբաններ նախազգուշացրել են Հյուսիսային Եվրոպայի երկրներին արհավիրքի մասին, որը կարող է տեղի ունենալ Ատլանտյան օվկիանոսում ջերմացման հետեւանքով հոսանքների փոփոխության պատճառով։ Այս մասին հոկտեմբերի 21-ին տեղեկացրել է Reuters գործակալությունը։

«Օվկիանոսի ցիրկուլյացիայի փոփոխությունը ավերիչ եւ անշրջելի հետեւանքներ կունենա ամբողջ աշխարհի համար, հատկապես Հյուսիսային Եվրոպայի երկրներում»,- գործակալությունը մեջբերել է գիտնականների խոսքերը։

Նշվել է, որ կլիմայաբանները քաղաքական գործիչներին կոչ են արել նաեւ պատրաստ լինել ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը համամոլորակային մասշտաբով։