Թուրքիայի ներկայացուցիչներն Ուկրաինային բարդ գործընկեր են անվանել, ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի Դաշնության նախագահը խոսել է մի դեպքի մասին, երբ Թուրքիան հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Սև ծովում իրավիճակի առնչությամբ, և Ռուսաստանը համաձայնել է քննարկել այն, բայց հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակավ հայտարարել է՝ ոչ մի բանակցություն։
«Մենք էլ մեր թուրք ընկերներին ասել ենք՝ լսե՛ք, դա ձեր մեջ պարզե՛ք: Դուք մեզ առաջարկում եք նրանց վկայակոչելով: Մենք համաձայնում ենք, իսկ հետո մեկ օր անց անմիջապես մերժում ենք լսում։ Ինչպե՞ս դա հասկանալ: Նրանք ձեռքերը տարածել են. ինչ արած, այ էսպիսի բարդ գործընկերներ են»,- ԲՐԻԿՍ-ի 16-րդ գագաթնաժողովի ամփոփիչ մամուլի ասուլիսում պատմել է Ռուսաստանի Դաշնության նախագահը։



























