Ռուսաստանի նախագահի աշխատակազմը «Ռոսպատենտում» գրանցել է ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքների 6 առետրային անվանում` որտեղ կա «կրեմլ» բառը: Կրեմլը նախատեսում է բիզնես կազմակերպել, լիցենզիա տրամադրելով այդ առեւտրային անվանումներն օգտագործելու համար:

Շուտով անմիջապես ՌԴ նախագահի սեղանից ռուս սպառողների դատին կներկայացվի ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքների մի ողջ շարք: «Ռոսպատենտի» տվյալներով, գրանցվել են հետեւյալ առեւտրային անվանումները. «Կրեմլյովսկայա վոդկա», «Կրեմլյովսկոյե պիվո», «Կրեմլյովսկիե լիմոնադի», «Կրեմլյովսկիե նապիտկի», «Կրեմլյովսկոյե իգրիստոյե» եւ «Կրեմյլովսկի» բրենդին, հաղորդում է РБК daily-ն:

«Կրեմլյովսկի» անվանումով ապրանքները կարտադրվեն ողջ շուկայի համար: Դրանք կմատակարարվեն նաեւ նախագահի աշխատակազմին` տարբեր միջոցառումների ժամանակ օգտագործելու համար:

Որոշ ռուս փորձագետներ նման նախաձեռնությունը խելագարություն են անվանում, որոշներն էլ կարծում են, որ ներկայումս կրեմլյան խմիչքների վրա կարող են հույս դնել միայն նրանք, ովքեր չգիտեն Պետդումայի ընտրությունների արդյունքների դեմ զանգվածային բողոքի ակցիաների մասին: