Թուրքիայից Սիրիա ներթափանցել ցանկացող ահաբեկիչների խմբի փորձից հետո սրիրական տանկերը մոտեցել են Թուրքիայի հետ սահմանին: Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet-ը` վկայակոչելով սիրիական լրատվամիջոցները:

Նշվում է, որ սիրիացի սահմանապահներն օրեր առաջ կարողացել են կանխել 35 հոգանոց զինված խմբի մուտքը Սիրիա: Այդ ժամանակ տեղի է ունեցել բախում, որի ընթացքում խմբի անդամները հետ են քաշվել Թուրքիա` իրենց հետ տանելով վիրավորներին:

Թուրքական կողմը հերքում է այս տեղեկությունը` պնդելով, թե զինված խմբերն իր տարածքից հարձակումներ չեն իրականացնել այլ երկրների դեմ: