Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում դեկտեմբերի 7-ին` ի պատիվ նրա, Մարսելի քաղաքապետարանում ընդունելություն է կազմակերպել քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը:
Մարսելի քաղաքապետն իր խոսքում անդրադարձել է հայ-ֆրանսիական հարաբերություններին ու Մարսելի հայկական համայնքին: Նրա խոսքով, իրական հնարավորություն կա, որ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը մոտ ապագայում կարող է ընդունվել:
Իր հերթին, Հայաստանի նախագահը խոսել է Մարսելի կյանքում ցեղասպանությունից փրկված հայերի դերակատարության մասին: Նա հայ ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել նախագահ Նիկոլա Սարկոզիին ու քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենին, հայ համայնքի հանդեպ ունեցած վերաբերմունքի համար:
Սերժ Սարգսյանը Ժան-Կլոդ Գոդենին հրավիրել է Երեւան:
Նշենք, որ այս ընդունելությանը մասնակցել են Ֆրանսիայի խորհրդարանի 2 պալատների՝ Սենատի ու Ազգային ժողովի անդամներ, Մարսելի քաղաքապետի տեղակալներն ու քաղաքային խորհրդի անդամները: Ընդունելությանը մասնակցել են նաեւ մարսելահայ համայնքի ներկայացուցիչներ:




























