Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության շենքում երեկ բռնկված հրդեհը եղել է անձնակազմի կառավարման բաժնի սենյակում: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 8-ին լրագրողներին ասաց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Այն հարցին, թե արդյո՞ք կարեւոր փաստաթղթեր են այրվել, նախարարը խուսափողական պատասխան տվեց:
Ըստ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի` հդեհը բռնկվել էր հոսանքից: «Մի քանի համակարգիչ է շարքից դուրս եկել, մի փայտյա պահարան եւ մի քանի թուղթ»,- ասաց Ա. Երիցյանը: Նրա խոսքով` եթե հրշեջները ուշանային, ապա վնասները շատ մեծ կլինեին, քանի որ դա «բաղդադի շենք է» (այսինքն` փայտյա առաստաղներով):




























