Լիբանանում ռմբակոծություններ են ու բազմաթիվ զոհեր: Լիբանանի հայերի ճակատագրի հանդեպ բացարձակ անտարբերություն է տիրում, անգամ՝ ընդդիմության մակարդակում: Այս մասին իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

«Սա ազգային համերաշխության բացարձակ ու ֆենոմենալ ոչնչացում է, ինչը սկսվեց արցախցիների ճակատագրի հանդեպ ոչ միայն անտարբերությունից, այլև արհեստականորեն գեներացվող թշնամությունից:

Հայ ժողովրդի, որպես ազգային միավորի գոյության մասին արդեն կարելի է խորքային կասկածանքով խոսել»«- ընդգծել է նա: