Ի՞նձ ռեկետ անեն, էս մոլորակի վրա ըտենց մահկանացու կա՞, որ կարող ա ինձ ռեկետ անի: Այս մասին այսօր՝ Գորիսում լրագրողների հետ զրույցում նշեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, որ իրեն չկալանավորվելու դիմաց գործարք է եղել, եւ ինքը որոշակի գույք կամ սեփականություն է փոխանցել իշխանավոր մարդկանց, ինփը փաստացի ռեկետ է:
«Ես շատ գիտե՞մ՝ ինչեր են խոսում, խոսացողներին հարցրեք: Ոչ, չկա նման բան, կարո՞ղ է՝ Հյուսիսային Կորեայում ենք ապրում, ես տեղյակ չեմ»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ խոսքը կոնկրետ օբյեկտներ կոնկրետ մարդկանց անունով գրանցելու մասին է, նա արձագանքեց. «Ոչ եղել է նման բան, ոչ էլ կարա լինի, ոչ էլ կարա տենց մեկը լինի, որ անի նման բան»:





























