Երեւանում, դեկտեմբերի 10-ին, կկայանա «Ձմեռ պապ - 2011» երկրորդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը: Ինչպես NEWS.am-ին հաղորդել են միջոցառման կազմակերպիչ «Էկո» կենտրոնից, ցուցահանդեսը նվիրված է ամանորյա տոներին եւ մասնակիցներին ու այցելուներին հնարավորություն կընձեռի զգալ սուրբծննդյան շունչը, հանգստանալ եւ հարազատների ու մտերիմների համար յուրօրինակ նվերներ գնել:
Միջոցառմանը մասնակցում են հայկական եւ միջազգային հայտնի կազմակերպություններ` բուժական եւ դեկորատիվ կոսմետիկայի, մազերի եւ դեմքի խնամքի միջոցների արտադրողներ եւ ներկրողներ, կենցաղային ծառայություններ մատուցող ընկերություններ, ինչպես նաեւ նկարիչներ եւ ճարտարապետներ, Հայաստանում հայտնի հագուստի եւ զարդերի դիզայներներ, օրգանական սննդի արտադրողներ, ամսագրեր եւ հայտնի թերթեր:
Ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա նաեւ արժեքավոր նվերների խաղարկություն, համերգ, նորաձեւության ցուցադրություն, տարբեր ազգային խոհանոցների կերակրատեսակների համտեսում:



























