Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի անգարում բռնկված հրդեհից 4 մարդ է մահացել: Ինչպես հաղորդում են Ռուսաստանի ԱԻՆ-ից, հրդեհից հետո փլատակների տակից հայտնաբերել են այրված 4 մարդկանց մարմինները: Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր մեկ զոհի մասին, մյուս երեքի ճակատագիրն անհայտ էր:
Ներկայումս պարզվել է մահացածների սեռն ու ինքնությունը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հրդեհն անգարում սկսվել է այսօր առավոտյան` 30-50 մետր տարածքում, սակայն ավելի ուշ այն տարածվել է ողջ անգարում: Առավոտյան 10:30-ի սահմաններում կրակը հանգցրել են:
Ընդհանուր առմամբ, այրվել է 800 քմ տարածք:



























