Համաշխարհային տնտեսական ֆորումի Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային Աֆրիկայի եւ Միջին Ասիայի բաժնի հերթական համաժողովներըտեղի կունենա Ստամբուլում։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային Աֆրիկայի եւ Միջին Ասիայի բաժնի նախագահ Ստեֆան Քինոքը հայտնել է, թե որոշում է կայացվել՝ իրենց համաժողովներն իրականացնել Ստամբուլում։ Նա նշել է, թե առաջիկա համաժողովը տեղի կունենա 2012-ի հունիսի 4-6-ին։