Մինչ ՔՊ փակ հանդիպման մեկնարկը ՔՊ կուսակցության գրասենյակից դուրս է եկել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը: Այս մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Հիշեցնենք, որ Գյումրի ավագանու «Բալասանյան» դաշինքի 14 անդամները, այդ թվում և Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը մանդատներից հրաժարվելէին 3 օր առաջ: Ըստ տեղեկությունների՝ պատճառը Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի եւ նրա հարազատների նկատմամբ ճնշումներն են: Գյումրիում նոր ընտրություններ կանցկացվեն, ՔՊ-ի թեկնածուն այժմ ԱԺ պատգանավոր Կարեն Սարուխանյանն է:

Նշենք, որ քիչ առաջ ՔՊ գրասենյակ են ժամանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Ըստ տեղեկությունների՝ ներքաղաքական հարցեր են քննարկվելու: Ներկա են ԱԺ  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության բոլոր  անդամները: