Սիրիայի կողմից Թուրքիայից ներկրվող ապրանքների վրա 30 տոկոս մաքսավճար մտցնելուց հետո Բուլղարիան եւս Թուրքիայի դեմ որոշում է ընդունել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Բուլղարիայի նախարարների խորհուրդը հավանության է արժանացրել այն օրինագիծը, ըստ որի, Բուլղարիա մտնող կամ տրանզիտ անցնող բոլոր թուրքական բեռնատարները պետք է մուտքի վճար կատարեն, անկախ նրանից, մեքենան բեռո՞վ է, թե` դատարկ։



























