Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը դեկտեմբերի 12-ին կընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, հաղորդում է «Nouvelles d`Arménie»-ին:

Նշենք, որ իր պաշտոնում ընտրվելուց մի քանի շաբաթ անց Հայաստանի նախագահը Պապին հրավիրել էր այցելել Հայաստան:

Հրավերը Պապին փոխանցվել էր Ամենայն հայոց  Գարեգին Բ կաթողիկոսի միջոցով` 2008թ. Վատիկան կատարած այցի ժամանակ: