Սաուդյան Արաբիայի արքայազն, Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի և Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդը Հայաստանում կմասնակցի և ելույթ կունենա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին անցկացվող «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» խորագիրը կրող միջազգային համաժողովի շրջանակում։ Հայտնում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից:

Նորին թագավորական մեծություն արքայազն Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդը Նորին հանգուցյալ թագավորական մեծություն արքայազն Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդի հինգերորդ որդին է՝ համաշխարհային ճանաչում ունեցող մարդասիրական և մարդկային զարգացման ջատագով:

Վերջինս Նյու Յորքում տեղակայված Concordia գագաթնաժողովի ղեկավար խորհրդի անդամ է, բացի այդ նաև ԱՄՆ-Արաբական հարաբերությունների ազգային խորհրդի (NCUSAR) միջազգային խորհրդատվական կոմիտեի համանախագահ։

2020 թվականի հոկտեմբերին Նորին Մեծությունը նշանակվել է Արաբական ծոցի զարգացման ծրագրի (AGFUND) նախագահ։