Տնտեսագետները համամիտ են, որ ԱՄՆ ընտրություններում Թրամփի հաղթանակը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի դոլարի նկատմամբ եվրոյի թուլացմանը։ Քվեարկությունից մեկ ամիս առաջ միասնական արժույթը նվազել է ավելի քան 2%-ով, քանի որ Թրամփի հաղթանակի հնարավորությունները մեծացել են։
Վերլուծաբաններից ոմանք ենթադրում են, որ եթե հանրապետականները լիարժեք վերահսկողություն ստանան Կոնգրեսի վրա (այսպես կոչված «կարմիր զտում»), եվրոն դոլարի նկատմամբ նույնիսկ կարող է իջնել և հավասարվել կամ անկում ապրել, հայտնում է Euronews-ը:
Սակայն Թրամփի 2016-2020 թվականների նախագահությանն առնչվող պատմական նախադեպերը հակառակն են հուշում, համեյան դեպս, նրա պաշտոնավարման առաջին տարում:
Ահա թե ինչ կարող են ակնկալել ներդրողներն այս անգամ:
Եվրոյի վրա ճնշում գործադրող հիմնական մեխանիզմներից մեկը լինելու է օտարերկրյա ապրանքների համար Թրամփի առաջարկած մաքսատուրքերը։ Թրամփը հայտարարել է, որ կարող է 60% մաքսատուրք սահմանել չինական ապրանքների և 10% մաքսատուրք այլ երկրների ապրանքների համար։
Տնտեսագետները զգուշացնում են, որ նման մաքսատուրքերը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնեն ԱՄՆ-ի ավելի բարձր գնաճի, քանի որ ներմուծվող ապրանքների ավելի բարձր արժեքը կստիպի շատ ընկերությունների այդ ծախսերը դնել սպառողների ուսերին: Էֆեկտը կարող է էլ ավելկի սրվել, եթե ամերիկյան արտադրողները, պաշտպանված արտաքին մրցակցությունից, բարձրացնեն իրենց գները:
ԱՄՆ-ում գնաճի աճը կարող է հանգեցնել Դաշնային պահուստային համակարգի ավելի կոշտ արձագանքի: Գնաճը զսպելու մանդատ ունեցող կենտրոնական բանկը կարող է ստիպված լինել բարձրացնել տոկոսադրույքները՝ հակազդելու համար սակագների պատճառով առաջացած գների ճնշմանը:
Միևնույն ժամանակ, Եվրոպայում, որի արտահանումը ԱՄՆ-ի պրոտեկցիոնիստական դիրքերից կտուժի, կարող է տեղի ունենալ ավելի դանդաղ տնտեսական աճ, ինչը Եվրոպական կենտրոնական բանկին կստիպի դիտարկել դրամավարկային քաղաքականության թուլացումն իր տնտեսությանն աջակցելու համար:
Եթե Դաշնային պահուստային համակարգը բարձրացնի տոկոսադրույքները, իսկ Եվրոպական կենտրոնական բանկը թեթևացնի, տարբերությունը կարող է դոլարի փոխարժեքը բարձրացնել եվրոյի նկատմամբ, քանի որ ներդրողները ԱՄՆ բարձր եկամտաբեր ակտիվների են ձգտում:
Դրամավարկային քաղաքականության այս տարբերությունը հաճախ փոխարժեքի հիմնական շարժիչ ուժն է, և այս սցենարում եվրոն կարող է մղել դոլարի հետ պարիտետի՝ արժույթների հարաբերակցության:
Բացի մաքսատուրքերից, Թրամփի նորացված վարչակազմը կարող է ավելի կոշտ ներգաղթի քաղաքականություն վարել: Կրճատված ներգաղթը, հավանաբար, կսահմանափակի աշխատուժի հասանելիությունը ԱՄՆ-ում՝ բարձրացնելով աշխատավարձերը, քանի որ ընկերություններն աշխատողների համար կսկսեն մրցել:
Ավելի բարձր աշխատավարձերը, իրենց հերթին, կարող են խթանել գնաճը, ինչը մեծացնում է Դաշնային պահուստ համակարգի կողմից դրամավարկային քաղաքականությունը խստացնելու անհրաժեշտությունը: Այս սցենարը կարող է ապահովել դոլարի հետագա աջակցությունը, փոխարենը եվրոն ավելի մեծ անշահեկան վիճակի մեջ դնելով:
«Թրամփի պոտենցիալ հաղթանակը կարող է հանգեցնել քաղաքականության փոփոխությունների, որոնք ուղղված կլինեն խթանելու ԱՄՆ տնտեսական աճը ներքին ծախսերի և ավելի պաշտպանողական առևտրային դիրքորոշման միջոցով: Այս սցենարը հաճախ հանգեցնում է ավելի ուժեղ դոլարի, քանի որ ներդրողները խաղադրույքներ են կատարում ԱՄՆ ակտիվների համար բարենպաստ տնտեսական միջավայրի վրա»,-ասում է ACY Securities-ի արժութային վերլուծաբան Լուկա Սանտոսը:
ABN Amro-ի արժույթների և թանկարժեք մետաղների գծով ավագ ստրատեգ Ժորժետ Բոելն ընդգծել է Թրամփի առևտրային քաղաքականության ազդեցությունը դոլարի դինամիկայի վրա՝ նշելով, որ շուկաներն այս տարի ավելի քիչ են գները նվազեցնում Դաշնային պահուստային համակարգի համար՝ ԱՄՆ-ի ուժեղ տվյալներից հետո, բայց ավելի շատ՝ Եվրոպական կենտրոնական բանկի համար:
Ընտրություններին ընդառաջ սոցհարցումների շարունակական փոփոխությունները մեծացրել են դոլարի անկայունությունը, և Թրամփի շանսերն ազդում են շուկայի կարճաժամկետ քայլերի վրա, նշել է Բոելը:
BBVA-ի ստրատեգներ Ալեխանդրո Կուադրադոն և Ռոբերտո Կոբոն կանխատեսում են, որ եթե Թրամփը հաղթի, հատկապես այն դեպքում, երբ հանրապետականները լիովին վերահսկում են Կոնգրեսը, եվրոն կարող է իջնել 1,08 դոլարից: Մյուս կողմից, ընտրություններում Քամալա Հարիսի հաղթանակի դեպքում նրանք դոլարի թուլացում են կանխատեսում։
Goldman Sachs-ը հրապարակել է եվրոյի ամենահոռետեսական կանխատեսումներից մեկը։ Վերլուծաբան Մայքլ Քեհիլը կարծում է, որ «ԱՄՆ-ի և Եվրոպայի դրամավարկային քաղաքականության տարբերությունները կարող են թուլացնել եվրոն մոտ 3%-ով»։
Ընդմսին, եթե Թրամփը սահմանի լայնածավալ մաքսատուրքեր և կրճատի ներքին հարկերը, Քեհիլի կարծիքով եվրոն կարող է ավելի անկում ապրել՝ պոտենցիալ 10%-ով՝ արժույթը դոլարի պարիտետից էլ ցածր:
Հետ նայելիս կարելի է ասել, որ Թրամփի հաղթանակը 2016-ին սկզբնապես ամրապնդեց դոլարը, և եվրոն հոկտեմբերի 1,10-ից իջավ մինչև 1,0340 դոլար 2017-ի սկզբին, սակայն, ինչպես վերջերս գրել է EFG Bank AG-ի գլխավոր տնտեսագետ Ստեֆան Գերլախը, ընտրությունները հանգեցրին ԱՄՆ-ի տոկոսադրույքների զգալի աճի, քանի որ շուկաները սպասում էին, որ Թրամփի տնտեսական քաղաքականությունը կխթանի աճը և գնաճը:
Արդյունքում, Միացյալ Նահագների և Գերմանիայի պարտատոմսերի միջև եկամտաբերության տարբերությունն ընդլայնվեց՝ Թրամփի հաղթանակին հաջորդող ամիսներին եվրոյի վրա նվազող ճնշում գործադրելով:



























