Նվազագույնը 20 մարդ է զոհվել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի հիվանդանոցում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով:

Հրդեհը բռնկվել է այսօր վաղ առավոտյան` նկուղում, որտեղ դյուրավառ նյութեր են պահվում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Վերին հարկերում տարածված հրդեհը հաջողվել է մարել միայն հինգ ժամ անց: Հիվանդանոցից 50 մարդ է տարհանվել: