Հնդկաստանում, Կալկաթայի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհից մահացել է ավելի քան 40 մարդ: Այս մասին հայտարարել են տեղի իշխանությունները: Նախկինում նշվում էր 20 զոհի մասին:

Reuters-ի փոխանցմամբ, հրշեջներին չի հաջողվել ամբողջությամբ մարել կրակը, շենքում հնարավոր է մարդիկ մնացած լինեն: Չի բացառվում, որ զոհերի թիվը դեռ կաճի:

Հրդեհը բռնկվել է այսօր` դեկտեմբերի 9-ի առավոտյան, հիվանդանոցի նկուղում: Որոշ ժամանակ անց կրակը տարածվել է 5 հարկանի շենքի առաջին 3 հարկերում:

Դեպքի վայր ժամանած հրշեջները սանդուղքների օգնությամբ տարհանել են վերեւի հարկերում մնացած հիվանդներին ու հիվանդանոցի աշխատակազմին:

Ընդհանուր առմամբ, հրդեհից փրկվել է շուրջ 50 մարդ: