Այս տարին ամենաշոգն է լինելու դիտարկումների պատմության մեջ, հայտնում է Երկրի կլիմայի մոնիտորինգի «Կոպեռնիկոս» եվրոպական ծառայությունը։

2024 թվականը ևս առաջին անգամ կգերազանցի գլոբալ տաքացման աճի տեմպերի Փարիզյան համաձայնագրի նպատակները, հայտնում է Euronews-ը։ Այսպիսով, մոլորակի միջին ջերմաստիճանը տարեվերջին, ամենայն հավանականությամբ, նախաարդյունաբերական մակարդակից՝ որպես մեկնարկային կետ մեկուկես աստիճանով բարձր կլինի:

Կառլո Բուոնտեմպոն՝ «Կոպեռնիկոս» ծառայության տնօրենը, պարզաբանում է. «Մեր դիտարկումները սկսվել են 1940 թվականից: Բայց միանգամայն հնարավոր է, որ ներկայիս ռեկորդը սահմանվել է էլ ավելի երկար ժամանակահատվածում։

2024-ը կլինի ոչ միայն ռեկորդային ամենատաք տարին, այլ նաև՝ առաջին օրացուցային տարին, որը նախաարդյունաբերական մակարդակի համեմատ կգերազանցի հոգեբանորեն կարևոր շեմը՝ 1,5 աստիճանն ըստ Ցելսիուսի»:

Գլոբալ տաքացումը մեկուկես աստիճանով սահմանափակելու փորձը Փարիզի համաձայնագրի հիմնական նպատակներից է։ Գիտնականների համոզմամբ՝ ավելի քան երկու աստիճան տաքանալու դեպքում աշխարհը կանցնի սահմանագիծը, որին կհաջորդի անխուսափելի կլիմայական աղետը: Տարեկան մեկանգամյա խախտումը կարող է բացառություն լինել, բայց սա նույնպես վտանգավոր ախտանիշ է։ «Եթե հիշենք օզոնային անցքի խնդիրը,- նշում է Բուոնտեմպոն,- ապա միջազգային հանրությանը հաջողվեց համախմբվել և լուծում գտնել։ Հիմա խնդիրն աներևակայելիորեն ավելի բարդ է։ Դա վերաբերում է մեր տնտեսական մոդելին, ռեսուրսների զարգացմանը։ Իսկ դա անխուսափելիորեն շատ ավելի դժվարին խոսակցություն է ենթադրում»։

Վտանգավոր ռեկորդից խուսափելու համար մոլորակի միջին ջերմաստիճանը տարվա մնացած ամիսներին պետք է իջնի զրոյի: Փորձագետները կոչ են անում ցանկացած սառեցում իրականացնել՝ հանուն բնության և էկոհամակարգերի պահպանման։