Թուրքիայում ավարտվել է ձերբակալված «ալ-Կաիդայի» 11 անդամների դեմ կազմված մեղադրական զեկույցը, որի մեջ նշվում է, թե ահաբեկիչները ցանկացել են «ջիհադն» սկսել Թուրքիայից։
Թուրքական Taraf-ի փոխանցմամբ՝ Անկարայի հատուկ իրավասություններով դատախազի կողմից պատրաստված 50 էջանոց մեղադրական զեկույցում նշվում է, որ «ալ-Կաիդա» ահաբեկչական կազմակերպության ձերբակալված 11 անդամները նախապատրաստվել են պայթեցնել Անկարայում ԱՄՆ դեսպանատունը, որի համար տուն են վարձել եւ այնտեղ պահել 700 կգ պայթուցիկ նյութեր, «Կալաշնիկով» ավտոմատ հրազեններ, կազմակերպության անունից կազմված CD-ներ եւ գրքեր եւ այլ փաստաթղթեր։
Հայտնաբերված փաստաթղթերից պարզվել է, որ «ալ-Կաիդայի» անդամները պատրաստվել են «ջիհադն» սկսել Թուրքիայից՝ պայթեցնելով խորհրդարանը, Անկարայում գտնվող բոլոր եկեղեցիները, իսկ մի ցուցակում էլ եղել են եկեղեցիներում ծառայող հոգեւորականների հասցեները։




























