Իսրայելը չի ողջունում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը: Այս մասին Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը, ով ՌԴ մայրաքաղաքում է պաշտոնական այցի շրջանակներում:
«Մենք հիացած չենք Թուրքիայի նոր կուրսով»,-ընդգծել է լիբերմանը, հավելելով, որ Իսրայելն, այդուհանդերձ, «վեճեր չունի այդ երկրի հետ»:
Միաժամանակ նախարարը նշել է, որ իր երկիրը չի պատրաստվում, նաեւ ունակ չէ ազդել Թուրքիայի արտաքին կուրսի վրա: «Մենք չենք խառնվում այլ երկրի քաղաքականությանը»,-ասել է Իսրայելի ԱԳ նախարարը:
Հիշեցնենք, որ Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները վատացել են, երբ Իսրայելական ուժերը գրոհով վերցրել են շրջափակման մեջ գտնվող Գազայի հատված ուղեւորվող թուրքական նավատորմը, որի ժամանակ 9 թուրք էր մահացել:




























