Նյու Յորքի բնակիչը դատապարտվել է 13 ամսվա բանտարկության հաճախորդից ավելի քան 200 000 դոլար գողանալու համար, երբ բանկի մենեջեր էր աշխատում, գրել է USA Today-ը։
ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ 43-ամյա Ջեյմս Գոմեսը օգտագործել է իր աշխատանքը միջազգային բանկում «հաճախորդների հաշիվների անիրավաչափ հասանելիության» համար 2020թ. հունվար-ապրիլին։
Պաշտոնյաները Գոմեսին մեղադրում են այն բանում, որ նա իր հեռախոսահամարը կապել է հաճախորդների հաշիվների հետ եւ դրանք գրանցել բանկի օնլայն-սերվիսներում։ Նախկին բանկիրը հաշիվները փոխանցել է իր անձնական բանկային եւ ներդրումային հաշիվներին նույն թվականի մարտին եւ ապրիլին։
Դատախազները հավաստիացնում են, որ տղամարդն ստեղծել է կեղծ էլեկտրոնային հասցեներ, որպեսզի հանցագործությունը շարունակի անգամ այն բանից հետո, երբ հաճախորդը մահացել է։
«Իր սխեման թաքցնելու համար Գոմեսը ստեղծել է էլեկտրոնային փոստի կեղծ հասցե հաճախորդի անունով, որը նա օգտագործել է սեփական պաշտոնական բանկային հասցեի հետ կեղծ խոսակցությունների համար, որպեսզի տպավորություն ստեղծի, թե հաճախորդը շփվում է իր հետ»,- հայտնել են պաշտոնյաները։
Գոմեսը շարունակել է գործել այդ սխեմայով անգամ հաճախորդի մահվանից հետո 2020թ. ապրիլի 5-ին, ավելացրել են նրանք։
Մեղադրյալը հափշտակել է մոտ 208 938,68 դոլար։ Նրան ներկայացվել է մեկ՝ խարդախության մեղադրանք, եւ մայիսին նա մեղավոր է ճանաչվել։
Արդարադատության նախարարության հայտարարության համաձայն՝ Գոմեսը երեք տարի վերահսկվող ազատազրկում է ստացել բանտարկության հետ մեկտեղ եւ պարտավորեցվել է վերադարձնել հափշտակած փողը առգրավման միջոցով։




























