Աֆղանստանի գերագույն առաջնորդն իր հրամանագրով ներքին գործերի, պաշտպանության նախարարություններին եւ հետախուզության վարչությանը զրկել է զենքի, զինամթերքների եւ ռազմական հանդերձանքի բաշխման լիազորություններից։
Երկրի իշխանությունների մամուլի քարտուղար Զաբիհուլա Մուջահիդը TOLO news-ի հարցազրույցում հաստատել է հրամանագրի փաստը եւ ավելացրել, որ այսուհետ, «զենքի պատշաճ օգտագործման եւ անվտանգության նպատակով» զենքի եւ զինամթերքների ցանկացած օգտագործում կամ բաշխում տեղի կունենա միայն գերագույն առաջնորդի հրամանով։
Աֆղանստանի առաջնորդի մեկ այլ կարգադրությամբ հրազենի լիցենզիաները քաղաքացիական կազմակերպությունների, առեւտրականների, փոխանակողների եւ քաղաքացիների համար այժմ կտրվեն բացառապես ներքին գործերի նախարարության կողմից։




























