Թուրքիայի ԵՄ-ի հարցերով նախարար եւ գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը կրկին ուսանողների կողմից ենթարկվել է հարձակման, այս անգամ Իզմիրի Էգեյան համալսարանում։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ թուրք նախարարը մասնակցել է դանիացի քանդակագործ Նինա Հոլի «Այրվող արձան»-ի բացմանը։  Երբ նախարարը ցանկացել է մոտենել ամբիոնին, ուսանողները նրա վրա ձվեր են նետել։ Ձվերից մեկը դիպել է նախարարի դեմքին։ Թիկնապահներն անմիջապես բացել են հովանոցները։ Ոստիկանությունը ձերբակալել է ձվեր նետած 2 ուսանողի։

Այս միջադեպը չի խանգարել, որ Էգեմեն Բաղըշը շարունակի իր ելույթը։ Երբ նա խոսել է ամբիոնից, նրա աչքի տակը թեթեւ ուռած է եղել եւ արյուն է հավաքված եղել, իսկ վերարկուի վրա դեռ մնացած են եղել ձվի հետքեր։

Նշենք, որ 2010-ի հոկտեմբերին Էգեմեն Բաղըշը ձվերով հարձակման էր ենթարկվել Անկարայի համալսարանում։

Տեսանյութը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ: