Վալենսիայում հսկայական թվով մարդիկ են դուրս եկել փողոց՝ բողոքելով վերջին մահաբեր ջրհեղեղների հետ կապված իշխանությունների գործողությունների դեմ և պահանջելով տարածաշրջանի ղեկավար Կառլոս Մասոնի հրաժարականը։
Efe լրատվական գործակալությունը, հղում անելով կառավարական մարմնին, հայտնել է, որ շաբաթ օրը 130․000 մարդ է դուրս եկել փողոց, ցուցարարները վանկարկել են «Մենք ցեխով ենք կողտոտված, իսկ դուք՝ արյամբ»:
Ցուցարարները տեղական իշխանություններին մեղադրել են ջրհեղեղների մասին չափազանց ուշ զգուշացնելու մեջ:
Ցույցի ավարտին զայրացած ցուցարարները բախումների մեջ են մտել ոստիկանների հետ։ Հաղորդվում է, որ Վալենսիայի քաղաքապետարանի վրա ցեխ է նետվել։
Միաժամանակ, ինչպես հայտնում է Reuters-ը, ցուցարարները նետել են նաև աթոռներ և այլ առարկաներ։
Քաղաքապետ Մարիա Խոսե Կատալան սոցցանցերում հրապարակել է ջարդված պատուհանների լուսանկարները և տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է գործարկվում ֆայլը՝ հավելելով. «Վանդալիզմը խնդրի լուծում չէ»: Վալենսիայի քաղաքային խորհուրդը դատապարտել է «վանդալիզմը»՝ հայտարարելով, որ քաղաքը նույնպես տուժել է ջրհեղեղից:
Ավելի քան 200 մարդ է զոհվել Վալենսիայում և հարակից շրջաններում տեղացած հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով։
Ութսուն մարդ դեռևս անհետ կորած է համարվում։





























