Խորվաթիային ընդունել են Եվրամիություն: Փաստաթուղթը ստորագրել են ԵՄ երկրների բոլոր 27 երկրների ղեկավարները կամ վարչապետերը: Ստորագրման արարողությանը ներկա են եղել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն եւ Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը, ինչպես նաեւ այլ բարձրաստիճան դեմքեր:
Խորվաթիայի կողմից պայմանագիրը ստորագրել են նախագահ Իվո Յոսիպովիչը եւ վարչապետ Յադրանկա Կոսորը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հիշեցնենք, որ Բրյուսելում, դեկտեմբերի 8-9-ին, տեղի կունենա ԵՄ գագաթաժողովը:




























