Դարեմի համալսարանի և Լայբնից հնագիտության կենտրոնին կից Մոնրեպո հնագիտական հետազոտական կենտրոնի գիտնականների խումբը Գերմանիայի հնագիտական նշանակություն ունեցող Գեներսդորֆում հազվագյուտ, արտասովոր փորագրություններ է հայտնաբերել նախապատմական թերթաքարերի վրա։
Reflectance Transformation Imaging (RTI) կոչվող պատկերավորման նոր տեխնոլոգիայի կիրառմամբ հետազոտողները եկել են այն եզրակացության, որ նախկինում աննկատ մնացած փորագրություններում ցանցանման առարկայում բռնված ձուկ է պատկերված։
Փորձագետների կարծիքով, ստացված տվյալները ցանցով ձկնորսության պատմությունը հետ են տանում 15800 տարով: Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS ONE ամսագրում։
Փորձագետները նշում են, որ Գեներսդորֆ քաղաքը Եվրոպայում սառցե դարաշրջանի ամենահին և ամենահարուստ հուշարձաններից է։ Այս վայրը հայտնի է իր նախապատմական արվեստի գործերով՝ բաղկացած 406 փորագրված սալերից կամ տախտակներից, որոնք տասնամյակներ շարունակ հնագիտական հետաքրքրության առարկա են դարձել։
Հրապարակված հետազոտությունն օգնում է որոշել պալեոլիթյան սննդակարգի սովորությունները և նաև ընդգծում է ձկնորսության կարևորությունը ուշ վերին պալեոլիթի շջանում: Այն նաև օգնում է լույս սփռել այն հնարավորության վրա, որ տարածքի բնակիչները տիրապետել են տեքստիլ տեխնոլոգիային և ապրել են այդ տարածքում մոտավորապես 17․000-12․000 տարի առաջ:





























