Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը այսօր` դեկտեմբերի 9-ին,  հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի, Բեռնար Ֆասիեի եւ Իգոր Պոպովի, ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի, ինչպես նաեւ Ժակ Ֆորի հետ, ով հունվարից ֆրանսիացի համանախագահի պաշտոնում փոխարինելու է Ֆասիեին։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ համատեղ աշխատանքի հետ կապված հարցեր` հաշվի առնելով դեկտեմբերի 6-7-ը Վիլնյուսում կայացած ԵԱՀԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքները։

Հիշեցնենք, որ վիլնյուսյան հանդիպման շրջանակներում, դեկտեմբերի 6-ին հնգակողմ (Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան, ԱՄՆ եւ Ֆրանսիա) հայտարարություն է ընդունվել Լեռնային Ղարաբաղի հարցով։