ԱՄՆ Ալաբամա նահանգի Տասքիգի համալսարանում ուսումնական շաբաթն ավարտվել է հրաձգությամբ, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով համալսարանի ներկայացուցիչներին։

Հրաձգության զոհը համալսարանի ուսանող չէ, սակայն վիրավորների թվում կան ուսանողներ։

«Այդ մարդու ծնողները տեղեկացվել են։ Եվս մի քանի մարդ, այդ թվում՝ Տասքիգի համալսարանի ուսանողներ, վիրավորվել են և բուժում են ստանում Օպելիկայի Արևելյան Ալաբամայի բժշկական կենտրոնում և Մոնտգոմերիի Բապտիստ Սաութ հիվանդանոցում», - ասվում է համալսարանի հայտարարության մեջ:

Քաղաքի ոստիկանապետ Պատրիկ Մարդիսը հայտնել է, որ վիրավորների թվում են մի ուսանողուհի, որը որովայնի վիրավորում է ստացել, և մի  ուսանող, որի ձեռքին են կրակել:

Հետաքննություն է անցկացվում։