Վերջին թարմացված տվյալներով` Կալկաթայի հիվանդանոցում բռնկված հրդեհի զոհ է դարձել 73 մարդ: Այդ մասին հայտնել են տեղի իշխանությունները հնդկական NDTV հեռուստաընկերության եթերում: Հիշեցնենք, որ սկզբում հաղորդվել է 20, ապա նաեւ` 40 զոհի մասին:
Նախնական տվյալներով` հիվանդանում հրդեհի բռնկման պատճառ կարող էր լինել հրդեհային անվտանգության կանոնների խախտումը:
Զոհվածների մեծ մասը, որոնց մեջ հիմնականում բուժհաստատության հիվանդներ էին, խեղդվել են ծխից: Բռնկման պահին շենքում գտնվել է 160 հիվանդ, 90 մարդ տարհանվել է: Այն բանից հետո, երբ հրշեջներին հաջողվել է մարել կրակը, փրկարարները սկսել են շենքից հանել մարդկանց մարմինները, հաղորդում է ՌԲԿ-ն:




























