Երեւանում, այսօր` դեկտեմբերի 9-ին, Պետեկամուտների կոմիտեի երկու աշխատակիցներ բերման են ենթարկել «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարթունյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՊԵԿ-ի քննչական բաժանմունքից փոխանցեց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարթունյանը:
«Ներկա պահին գտնվում եմ ՊԵԿ-ի քննչական բաժանմունքում: Բայց ինձ բերման են ենթարկել կեղծ ցուցմունքների հիման վրա, որպեսզի ինձ ճնշեն»,- ավելացեց Նարեկ Հարությունյանը, հավելելով, որ այս պահին ավելին ասել չի կարող: Նա ընդամենը հասցրեց ասել, որ իրեն բերման են ենթարկել իր հոր քառասունքի օրը:
ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ի թղթակցին փոխանցեցին, որ ավելի ուշ կտեղեկացնեն, թե ո՞րն է եղել Նարեկ Հարթունյանին բերման ենթարկելու պատճառը:



























