Սեպտեմբերի վերջին Իսրայելի պաշտպանության բանակի կողմից «Հըզբոլլահ» արմատական ​​շիական շարժման առաջնորդ Հասան Նասրալլայի լիկվիդացումը դարձավ Իսրայելի «ձեռքբերման պսակը» լիբանանցի իսլամիստների դեմ պայքարում, իսկ Գերմանիայում, ԱՄՆ-ում, Իսրայելում և մի շարք արաբական երկրներում ահաբեկչական կազմակերպություն ճանաչված շարժումը կարելի է պարտված համարել։ Դրա մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նոր նախարար Իսրայել Կացը, հայտնել է գերմանական Deutsche Welle պարբերականը:

«Այժմ մեր խնդիրն է շարունակել ճնշում գործադրել՝ այս հաղթանակի պտուղները քաղելու համար»,-ըստ Reuters-ի՝ հավելել է նախարարը։

Ըստ Կացի՝ Իսրայելը շահագրգռված չէ միջամտել Լիբանանի ներքին քաղաքականությանը, քանի որ նա «յուրացրել է իր դասը»:

Նախարարը չի պարզաբանել իր հայտարարության իմաստը, բայց դա կարող է 2006 թվականի իրադարձությունների՝ տարածաշրջանում տևական ռազմական գործողությունների հանգեցրած Լիբանանի հարավում «Հըզբոլլահ»-ի դեմ Իսրայելի պաշտպանության բանակի ռազմական արշավի մեկնաբանություն: Իսրայելում այդ իրադարձություններն անվանում են Երկրորդ լիբանանյան պատերազմ։

Իր ելույթում Կացը հույս է հայտնել, որ միջազգային կոալիցիան «Հըզբոլլահ»-ի զգալի թուլացմանն առնչվող իրավիճակը կօգտագործի քաղաքական նպատակներով, իսկ հարավային հարևանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում Լիբանանը կմիանա այլ երկրներին։