Հայաստանի Գիտությունների ակադեմիայում նոյեմբերի 12-ին աշխատանքն է սկսել «Չինաստանի արդիականացումը. հայ-չինական հարաբերությունները» կոնֆերանսը։
Միջոցառումը կազմակերպվել է Կոնֆուցիոսի ինստիտուտի աջակցությամբ։ Այն նվիրված է հայ-չինական հարաբերությունների զարգացմանը, Չինաստանի արդիականացման գործընթացին, գլոբալ անվտանգությանը, միջազգային հարաբերությունների չինական տեսլականին, միջազգային տրանսպորտային միջանցքներին։ Միջոցառմանը ելույթ կունենան փորձագետներ Հայաստանից եւ Չինաստանից։





























