ՄԱԿ աշխատակիցների թիվը, որոնք զոհվել են Գազայի հատվածում, հասել է 241-ի։ Այս մասին տեղեկացրել է օկուպացված պաղեստինյան տարածքներում ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչությունը։
Նրա տվյալներով՝ նրանցից 237-ը ՄԱԿ պաղեստինցի փախստականների եւ աշխատանքների կազմակերպման մերձավորարեւելյան գործակալության անդամներ են, ինչպես նաեւ մեկական աշխատակից Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, Զարգացման ծրագրից, ՄԱԿ պաշտպանության եւ անվտանգության դեպարտամենտի նախագծերի սպասարկման վարչությունից։
Զեկույցի համաձայն՝ հայտնի է, ՄԱԿ-ից բացի, Գազայում միջազգային հումանիտար կազմակերպությունների 326 աշխատակիցների զոհվելու մասին, նրանցից 33-ը՝ Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերության աշխատողներ եւ կամավորներ։





























