256 հայ գտնվում է Ինտերպոլի հետախուզման մեջ։ Այս մասին նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ինտերպոլի հայկական կենտորնական բյուրոյի պետ Վարդան Եղիազարյանը՝ ներկայացնելով վերջին ինն ամսվա վիճակագրական տվյալները։
Նա ասաց, որ ՀՀ ոստիկանների հարցմամբ, Ինտերպոլի անդամ երկրներում 2009 թվականի ընթացքում հաջողվել է բացահայտել 81-անձանց գտնվելու վայրը, որից 70-ին ձերբակալել են, իսկ 15-ը՝ ենթարկվել է էքստրադիցիայի։
Միջազգային մակարդակով հետախուզվող անհայտ կորած 18 անձանցից 5-ը հայտնաբերվել են։ Նույնացման նպատակով ներկայացվել է 10 չճանաչված դիակ, որից 1- նույնացվել է։
Ավտոներկրման ապօրինի գործողությունները կանխելու համար իրականացված ստուգումների ժամանակ հայտնաբերվել են արտերկրից գողացված եւ ՀՀ ներկրված 19 մեքենաներ: Հայտնաբերվել եւ իրենց տերերին են հանձնվել 2 գողացված մշակութային արժեքներ։
Եղիազարյանը նաեւ նշեց, որ օպերատիվ ծառայությունների հետ համատեղ մշակվում է միջոցառումների փաթեթ, որը հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման դեպքում կնպաստի ահաբեկչության եւ թրաֆիկինգի կանխարգելմանը։




























