ԱՄՆ-ի ավելի քան 80 դեմոկրատ օրենսդիրներ կոչ են անում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին պատժամիջոցներ կիրառել Իսրայելի ներքին անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի և ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի նկատմամբ։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Axios-ը։
Ըստ լրատվամիջոցի՝ հոկտեմբերի վերջին 17 սենատոր և ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 71 անդամ համապատասխան նամակ են հղել Բայդենին և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին։ Նրանք Բեն-Գվիրին և Սմոտրիչին մեղադրում են Արևմտյան ափի իսրայելցի վերաբնակիչներին պաղեստինյան բնակչության նկատմամբ բռնություն գործադրելու դրդելու մեջ։
Axios-ը շեշտում է, որ Բայդենը և Բլինկենը «մինչ այժմ հրաժարվել են իրականացնել նման առաջարկությունները»։ ԱՄՆ նախագահը, ըստ պորտալի աղբյուրների, «չի աջակցում դաշնակից պետության դեմոկրատական ճանապարհով ընտրված պաշտոնյաների դեմ պատժամիջոցների սահմանմանը»։
ԱՄՆ օրենսդիրները պահանջում են պատժամիջոցներ սահմանել իսրայելցի երկու նախարարների դեմ. Axios





























