ԱՄՆ-ը Հնդկաստանին է վերադարձրել 10 մլն դոլարի ավելի քան 1 400 հափշտակված նմուշ Հարավային եւ Հարավարեւելյան Ասիայի երկրներից արվեստի հափշտակված իրերի վերադարձի նախաձեռնության շրջանակում, տեղեկացրել է CNN-ը՝ հղում կատարելով Մանհեթենի օկրուգային դատախազությանը։
Առգրավված մաքսանենգ ապրանքների մեջ կան իրեր, որոնք մինչեւ վերջերս գտնվում էին Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում։ Դրանց մեջ է երկնային պարուհու ավազաքանդակը, որը մաքսանենգ ճանապարհով տեղափոխվել էր Կենտրոնական Հնդկաստանից Լոնդոն, իսկ հետո անօրինաբար վաճառվել «Մետրոպոլիտեն» թանգարանի մեկենասներից մեկին եւ նվիրվել թանգարանին։
Վերադարձը մարոդյորների ցանցերի «շարունակվող մի քանի հետաքննությունների» արդյունքն է, որոնց մեջ էին նաեւ արվեստի ստեղծագործությունների դատապարտված առեւտրականներ Նենսի Վիները եւ Սուբհաշ Կապուրը, ամերկիկացի վաճառող, որը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման մարոդյորության բազմամիլիոնանոց ցանցի կազմակերպման համար Նյու Յորքի իր պատկերասրահի միջոցով, նշվել է Մանհեթենի օկրուգային դատախազության հայտարարությունում։





























