Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիկովը դիմել է կառավարությանը՝ խնդրելով արգելել կրիպտոարժույթների մայնինգը տարածաշրջանում, տեղեկացրել է կառավարության մամուլի ծառայությունը, հայտնել է «Կոմերսանտը»։
Մելիկովը խնդրել է արգելքը մտցնել մինչեւ այն պահը, երբ հանրապետությունում կկայունանա իրավիճակը էլեկտրացանցերի համալիրում։
Նոյեմբերի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել կրիպտոարժույթների մայնինգի լեգալացման մասին օրենքը։
Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունում պարզաբանվել է, որ մայնինգի արգելքը համապատասխան օրենքի ընդունումից հետո կարող է կիրառվել միայն առանձին սուբյեկտների տարածքում։ Դաղստանում կառավարությանը մայնինիգի արգելման խնդրանքն արդեն ստորագրվել է Սերգեյ Մելիկովի կողմից, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։
Հանրապետության ղեկավարի որոշումը մամուլի ծառայությունում բացատրել են էներգասպառման կտրուկ աճով, որը մաշում է տարածաշրջանի էլեկտրացանցերի սարքավորումները։ «Դաղստանում կրիպտոարժույթի մայնինգի արագ եւ անվերահսկելի զարգացումը դարձել է հավելյալ բացասական գործոն։ Այսպես կոչված մայնինգ-ֆերմաները հանգեցնում են էլեկտրաէներգիայի էլ ավելի մեծ դեֆիցիտի, ինչն անդրադառնում է դաղստանցի սպառողների էլեկտրասնուցման որակի եւ հուսալիության վրա»,- նշված է հաղորդագրությունում։




























