Ղազախստանի սենատը երկրի տոնացույցում նոր տոնական օր է սահմանել` Առաջին  նախագահի օրը: Այն նշվելու է դեկտեմբերի 1-ին, այն օրը,  երբ Նուրսուլթան Նազարբաեւն առաջին անգամ նախագահ ընտրվեց:

Առաջարկը ներկայացվել է պատգամավորական խմբի կողմից` երկրի անկախության 20-ամյակի տոնակատարությունների նախաշեմին, հողորդում է «Նովոստի-Կազախստանը»:

Ներկայացնլով նախագիծը` սենատոր Անատոլի Բաշմակովն ասել է, որ «Ղազախստանի ինքնիշխան հիմքերի ստեղծման եւ ամրապնդման պատմական առաքելությունը պատկանում է  երկրի նախագահ, ազգային առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւին»: