Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Վիենայում Իսրայելի դեմ յուրօրինակ բողոքի ակցիա է իրականացրել:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Ավստրիայի մայրաքաղաքում տեղի ունեցող Համաշխարհային քաղաքականության 4-րդ կոնֆերանսի ժամանակ, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը տեղեկացել է, որ մասնակիցների համար տրվող ճաշին ներկա է լինելու նաեւ Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը, հրաժարվել է մասնակցել: Գյուլը նաեւ հրաժարվել է լուսանկարվել մասնակիցների հետ, երբ կրկին հայտնի է դարձել, որ իսրայելցի նախարարը եւս լուսանկարվում է:
Իսրայելի պաշտպանության նախարարն իր հերթին պատասխանել է Գյուլին` դուրս գալով համաժողովի սրահից այն պահին, երբ Գյուլը ելույթ ունենալու համար մոտեցել է ամբիոնին:




























