Հարավաֆրիկյան Հանրապետությունում դեկտեմբերի 10-ի վաղ առավոտյան տեղի ունեցած խոշոր վթարի արդյունքում 28 մարդ է զոհվել: Զոհվածների թվում մանկահասակ երեխաներ կան:

Վթարը տեղի է ունեցել Դուբրանի եւ Յոհանեսբուրգի միջեւ գտնվող ազգային ավտոմայրուղում: Միկրոավտոբուսը դեմառդեմ բախվել է բեռնատարին: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալներով`գերբեռնված միկրոավտոբուսում 37 ուղեւոր է եղել: