«Արդար Ռուսաստան» կուսակցությունը 2012թ. նախագահական ընտրություններում առաջադրել է իր առաջնորդ Սերգեյ Միրոնովի թեկնածությունը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այսպիսով առայժմ հայտնի են Ռուսաստանի նախագահի երեք թեկնածուների անունները` Վլադիմիր Պուտինը` «Միասնական Ռոսաստանից», Գրիգորի Յավլինսկին` «Յաբլոկոյից» եւ Սերգեյ Միրոնովը:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինն արդեն փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ: Բացի այդ, մի քանի ինքնառաջադրվողներ եւս` «Ուրիշ Ռուսաստանի» առաջնորդ Էդուարդ Լիմոնովը, Վլադիվոստոկի նախկին քաղաքապետ Վիկտոր Չերեպկովը եւ մոսկովյան բժիշկ Նիկոլայ Լեւաշովը ԿԸՀ փաստաթղթեր են ներկայացրել իրենց աջակցության նախաձեռնող խմբերի ձեւավորման մասին:
Ռուսաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մարտի 4–ին: Թեկնածուների վերջնական ցանկը կորոշվի հունվարի 29-ին:



























