Դեկտեմբերի 10-ից ուժի մեջ է մտնում  Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ վիզային ռեժիմը պարզեցնող արձանագրությունը:

Ինչպես լրագրողներին հայտնել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն,  այսօրվանից  ուժի մեջ կմտնի 2011թ. մայիսին Սարպիում ստորագրված` Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ վիզային ռեժիմի մասին 1996թ. ապրիլին ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը:

Նա պարզաբանել է, որ Վրաստանի այն քաղաքացիները, որոնք ունեն երկլեզու նոր էլեկտրոնային անձնագրեր,  կարող են ազատորեն հատել վրաց-թուրքական սահմանը: Նոր կարգով սահմանը կարող են հատել նաեւ  ծառայողական փաստաթղթեր ունեցող  քաղաքացիները, հաղորդում է  «Գրուզիա- Online»-ը: