Թուրքիայի խորհրդարանի միակ քրդական կուսակցության պատգամավոր Հասիփ Քափլանը խորհրդարանի ամբիոնից խիստ քննադատության է ենթարկել կառավարությանն ու իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ քուրդ պատգամավորը քննադատել է 2012-ի բյուջեի հետ կապված աշխատանքները՝ թիրախ ընտրելով ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքին։ «3 տարի է, ինչ բյուջեի թիվը հայտնի է։ Աշխարհի ոչ մի երկրում նման բան չկա։ Ֆինանսների նախարարը թող իր պարտականությունները կատարի կամ գնա իր ծննդավայր եւ կամուրջի տակ սազան բռնի։ Սազանի որսի համար թող չգա խորհրդարան, այստեղ սազան չկա»,- ասել է Հասիփ Քափլանը։
Անդրադառնալով կառավարության աշխատանքներին, քուրդ պատգամավորը նախորդ կառավարությանը անվանել է մազոխիստ, իսկ ներկայինս՝ սադո-մազոխիստ։




























