Ֆիլիպիններում մասնավոր ինքնաթիռն ընկել է դպրոցի շենքի վրա: Միջադեպի արդյունքում նվազագույնը 13 մարդ զոհվել է, այդ թվում` 8 երեխաներ: Այս մասին հաղորդել է Ֆիլիպինների պետական հեռուստատեսությունը:
Ինքնաթիռն ընկել է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայից ոչ հեռու գտնվող հիմնական դպրոցի շենքի վրա: Հարվածից հետո ինքնաթիռը բռնկվել է, հրդեհը տեղափոխվել է դպրոցի շենք: Իշխանությունները հաղորդում են, որ շաբաթ օրը դպրոցում դաս չի եղել, բայց, այնուամենայնիվ, զոհերից 8-ը դպրոցի սաներ են: Մնացած հինգը ինքնաթիռում են գտնվել:
Օդաչուներն անսարքությունը հայտնաբերել են թռիչքից քիչ անց եւ վթարային վայրէջք են խնդրել, բայց չեն հասցրել իրագործել:




























