ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ,  Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը 11 օրով արձակուրդ է մեկնել:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով՝

Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին տրամադրել 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 9 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի դեկտեմբերի 9-19-ը ներառյալ»,- ասված է որոշման մեջ: