Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում դեկտեմբերի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ:

ԼՂՀ ՊԲ Լրատվության եւ քարոզչության բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը: