Ամփոփիչ 22 էջանոց փաստաթղթում Ուկրաինան հիշատակվում է մեկ անգամ։ Ինչպես եւ Դելիի անցած տարվա գագաթաժողովի հռչակագրում, Ռուսաստանը ոչ մի անգամ հիշատակված չէ, տեղեկացրել է BBC-ն։

«Մենք ողջունում ենք բոլոր հրատապ եւ կառուցողական նախաձեռնությունները՝ ուղղված համապարփակ, արդար եւ ամուր խաղաղության աջակցմանը ՄԱԿ Կանոնադրության ժողովուրդների միջեւ խաղաղ, բարեկամական եւ բարիդրացիական հարաբերությունների պահպանման բոլոր նպատակների եւ սկզբունքների համապատասխան»,- նշված է հայտարարության իններորդ պարագրաֆում։

Համատեղ հայտարարությունում G20-ի մասնակիցները նշել են պատերազմի պատճառով մարդկային տառապանքների եւ գլոբալ պարենային եւ էներգետիկ անվտանգության վրա նրա բացասական ազդեցության մասին։