Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը դիմել է ՌԴ նախագահին՝ լայնամասշտաբ պատերազմի 1000-րդ օրվա կապակցությամբ, հայտնում է BBC-ն։
«Ուկրաինայում Ռուսաստանի անօրինական պատերազմի 1000-րդ օրը ես կրկին ասում եմ՝ վերջ տվեք պատերազմին։ Հեռացեք Ուկրաինայից»,- ասել է Սթարմերը:
Նա նաև նշել է, որ Պուտինը չի եկել G20-ի գագաթնաժողովին (Ռուսաստանը այդտեղ ներկայացրել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը)։
«Արդեն երրորդ տարին անընդմեջ Պուտինը չի գալիս գագաթնաժողովի։ Նա իր իսկ աքսորի հեղինակն է»,- ասել է Սթարմերը։
Մեկնաբանելով Ռուսաստանի միջուկային դոկտրինում փոփոխությունների ստորագրումը Պուտինի կողմից՝ Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդգծել է, որ «Ռուսաստանի կողմից եկող այս անպատասխանատու հռետորաբանությունը մեզ չի վախեցնի և չի ստիպի հրաժարվել Ուկրաինային աջակցելուց»։




























