Չեխիայի Հանրապետությունը մտադիր է հաջորդ հուլիսին դադարեցնել ռուսական նավթի սպառումը, երբ տրանս-Ալպյան խողովակաշարի արդիականացումը հնարավորություն կընձեռի ավելացնել մատակարարումները արևմուտքից: Ըստ Reuters գործակալության՝ դրա մաիսն հինգշաբթի հայտարարել է MERO պետական ​​խողովակաշարային ընկերության փոխնախագահ Զդենեկ Դունդրը։

Ներկայում երկրի նավթի կարիքների կեսը ապահովում է Ռուսաստանը, սակայն 2022 թվականին Ուկրաինայում պատերազմի բռնկման և ռուսական նավթի մեծ մասի ներմուծման ԵՄ արգելքից հետո, ձգտում է դադարեցնել այդ գնումները:

Չեխիան ակնկալում է, որ հաջորդ տարվա երկրորդ եռամսյակում կսկսի ավելացնել հում նավթի մատակարարումները արևմուտքից և հուլիսից ամբողջությամբ դադարեցնել ռուսական նավթի մատակարարումները, Reuters-ին հայտնել է MERO-ի գործառնությունների հարցերով տնօրեն Զդենեկ Դունդրը։

«Եթե կարողանանք հաստատել առաջին եռամսյակում, որ ամեն ինչ պատրաստ է, դրան կհետևի մատակարարումների աստիճանական լոգիստիկ փոխարկումը»,- հարցազրույցում նշել է պաշտոնյան:

«Ծրագրերը ներառում են տարվա երկրորդ կեսից ամբողջական անցում ոչ ռուսական նավթի մատակարարումներին»,-նշել է նա՝ հավելելով, որ հուլիսն այն ամիսն է, երբ նախատեսվում է դադարեցնել ռուսական նավթի ներկրումը։

Դա տեղի կունենա, երբ MERO-ն ավարտի 60 միլիոն դոլար արժողությամբ Անդրալպյան խողովակաշարի (TAL) արդիականացումը, որն Իտալիայից Գերմանիայով մտնում է Չեխիայի Հանրապետություն, ինչը, ըստ Դունդրի՝ տարեկան 8 միլիոն տոննայով կկրկնապատկի դեպի արևմուտք տանող հզորությունը:

«Այս տարեվերջին TAL-ը կկարողանա նավթ մղել առավելագույն հզորությամբ, որը պետք է մատակարարենք Չեխիա»,-նշել է պաշտոնյան: